Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է հայտնի բարերար Լևոն Հայրապետյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև կարևորել նրա անձնական օրինակը մեր հանրապետությունում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերիիրականացման տեսանկյունից:
Լևւոն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված է բարենպաստ տնտեսական և քաղաքական մթնոլորտ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը և հանդիսանում է ներդրումների ներգրավման կարևորագույն նախապայմաններից մեկը:










































