No Doubt խումբը թողարկել է իր նոր Settle Down երգը: Երգը տեղ է գտել թողարկվելիք Push and Shove ալբոմում:
Time-ը հաղորդում է, որ երբ ալբոմը թողարկվի սեպտեմբերին, այն առաջինը կլինի 2001 թվականին թողարկված Rock Steady-ից հետո: Խմբի երկրպագուները ուրախ կլինեն տեսնել, որ այդ բոլոր տարիները կարծես թե չեն անցել, քանի որ խումբը , թվում է, թե ընդհանրապես չի ծերացել, և նրանք չեն փոխել իրենց հագնվելու ոճը:
Սոֆի Մյուլերը, ով ստեղծել է նոր երգի երաժշտությունը, ասել է, որ երգը նաև կնշի խմբի վերդարձը երաժշտական ասպարեզ:









































