ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել է առաջին ստուգողական հանդիպումը «Շիրակ-2» թիմի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանքավանում, որտեղ Հայաստանի պատանեկան ընտրանին անցկացնում է ուսումնամարզակական հավաք:
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ասլանյանը:
Հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ:






































