ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) եվրոպական համակարգը կկառուցվի 8-10 տարում: Գործընկեր-երկրները նախկինի պես հրավիրվում են մասնակցելու այս ծրագրի իրագործմանը, հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Ինտերֆաքս-Ուկրաինային» տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ դաշնակիցները հավանության են արժանացրել ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի զարգացման համակարգի առաջին քայլը:
«Մենք միայն սկսել ենք այդ գործընթացը, և այդ համակարգը կստեղծվի հաջորդ 8-10 տարում նրա համար, որ պաշտապանի ՆԱՏՕ-ի եվոպական երկրների բնակչությանը»,- ասել է Ռասմուսենը:
Պատասխանելով այն հարցին` հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայի մասնակցությունն այդ դաշինքին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ պատրաստ է երրորդ կողմի երկրների ներգրավելուն, եթե նրանք դա ցանկանան:
Միևնույն ժամանակ Ֆոգ Ռասմուսենը նշել է Մոսկվայի հետ ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ների մասին բանակցությունների մասին: «Կա մշտական երկխոսություն, սակայն չկա պայմանավորվածություն: Մենք Ռուսաստանին հրավիրել ենք համագործակցության, սակայն չենք հասել զգալի առաջընթացի»,- նկատել է նա:







































