Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի ալ-Դաբբահը Թուրքիայից պահանջել է դադարեցնել հում նավթի ապօրինի ներկրումը Հյուսիսային Իրաքից.
«Հյուսիսային Իրաքից Թուրքիայի նավթ ներկրելն ապօրինի է: Թուրքիան մասնակցում է իրաքյան նավթի առևանգմանը: Դա ազդում է մեր երկու երկրների հարաբերությունների վրա և հատկապես վնասում է տնտեսական կապերը: Նավթն ու գազը պատկանում են իրաքյան ժողովրդին և նավթի վաճառքից գոյացած եկամուտները պետք է տրվեն դաշնային կառավարությանը, որը ներկայացնում է բոլոր իրաքցիների շահերը»:








































