Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլիին:
Հանդիպման ժամանակ Ալիևը շնորհավորել է նրան այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ նրա այս այցը լավ հնարավորություն է բոլոր ոլորտներում, այդ թվում նաև քաղաքական, տնտեսական և այլ, երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը քննարկելու համար:
Մերաբիշվիլին իր հերթին գոհունակություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտաքին այցը կատարում է հենց դեպի Ադրբեջան: Հանդիպման ժամանակ Ալիևն ու Մերաբիշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմանի կապերի ընդլայնման հարցը:









































