Ավելի քան 170 հազար ճապոնացի է հավաքվել Տոկիոյի Յյոգի զբոսայգում` բողոքելով ընդդեմ տեղի ատոմային էլեկտրակայանների գործարկման, որոնց աշխատանքը դադարեցվել էր Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո: Այս մասին հայտնում է «Կիոդոն»:
Ցույցը գլխավորել են ճապոնացի հայտնի գործիչներ, այդ թվում` Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն: Արարողությունը անցնում է «Մնաս բարով, ատոմային էներգիա» կարգախոսի ներքո:
Հավաքվածները հայտարարել են, որ ռեակտորների գործարկմանը կողմ հանդես եկող կառավարության դիրքորոշումը վիրավորական է երկրի բնակչության մեծ մասի համար` նշելով, որ իշխանությունները իսկական դավ են նյութել հասարակ ճապոնացիների դեմ:
Ինչպես ավելի վաղ ասվում էր, ճապոնական կառավարությունը Ֆուկուսիմայի ԱէԿ-ի վթարից հետո որոշել էր գործարկել աշխատանքը դադարեցրած ատոմակայանները:
Ինչպես ավելի վաղ նշվել էր, ճապոնական կառավարությունը որոշել էր հուլիսի 1-ին գործարկել Ֆուկուի նահանգի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկը:
Իշխանություններն իրենց այդ քայլը բացատրում են երկրում էլեկտրաէներգիայի պակասով:











































