Սիրիայում Մարոկոյի դեսպանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել և վտարվել երկրից,- հաղորդում է Սիրիայի պետական հեռուստաալիքը:
Դրանից մեկ շաբաթ առաջ Մարոկոյի ԱԳՆ-ն հայտնել էր, որ իր տարածքից վտարել է Սիրիայի դեսպանին:
Այս տարի ավելի վաղ իրենց տարածքներից Սիրիայի դեսպաններին տարհանել էին Պարսից ծոցի երկրները: Հունվարին Արաբական պետությունների լիգան կասեցրել էր Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը:







































