Լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պետք է հանդիպի «արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Կակայի հետ:
Պորտուգալացի մասնագետը 30-ամյա ֆուտբոլիստին կհայտնի, որ նրա գործակալը սկսի նոր ակումբ փնտրել Կակայի համար, քանի որ առաջիկա մրցաշրջանում Մոուրինյոն չի օգտվելու ֆուտբոլիստի ծառայություններից: Նման որոշման պատճառներն են Կակայի անբավարար խաղն ու նրա բարձր աշխատավարձը, որը տարեկան 9 մլն եվրո է կազմում:
Բացի այդ, Կակայի` այլ ակումբ տեղափոխվելուց հետո «Ռեալ»-ում տեղ կբացվի «Տոտենհեմ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար:







































