«Ռեալ»-ի և Քրիշտիանու Ռոնալդուի` նոր պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները դադարեցին, երբ Իսպանիան հակաճգնաժամային հարկային օենքներ ընդունեց:
Իսպանական կառավարությունը չեղյալ է համարել «Դավիդ Բեքհեմի կանոնը»: Ներկայումս Պրիմերայի ամենաբարձր վարձատրվող բոլոր ֆուտբոլիստները պետք է նույնքան հարկ վճարեն, որքան երկրի մեծահարուստ բնակիչները:
Հաշվի առնելով այն փաստը, որ Ռոնալդուն ցանկանում է մաքուր 15 մլն եվրո վաստակել 1 մրցաշրջանի ընթացքում, «Ռեալ»-ը ստիպված կլինի նրան տարեկան 23 մլն եվրո վճարել:
Անգամ այժմ, երբ Ռոնալդուի պայմանագրով նախատեսված գումարը 9.5 մլն եվրո է կազմում, մադրիդցիները պետք է վճարեն նրան 2.5 մլն-ով ավելի, որպեսզի ֆուտբոլիստը գումար չկորցնի հարկային նոր օրենքի կիրառման պատճառով:








































