Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմի գլխավորած թուրքական պատվիրակությունը վաղը ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի ու կապի նախարարությունը:
Ակնկալվում է, որ Բաքվում Բինալի Յըլդըրըմին ընդունելու են Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը, տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը և այլ պաշտոնատար անձինք:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունները, «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգիծը և այլն: Ակնկալվում է նաև, որ Բինալի Յըլդըրըմին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:












































