Ավտոմայրուղիների հարակից անտառներից հանկարծակի ճանապարհներին հայտնված եղջերուները վերջին օրերին Էստոնիայում երկու ավտովթարի պատճառ են դարձել:Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով BNS գործակալությանը:
Առաջին դեպքը տեղի էր ունեցել հինգշաբթի՝ հուլիսի 13-ին, Տալին-Տարտու-Վիրու-Լուհամա ավտոմայրուղու վրա: Եղջերուներին էր բախվել Citroen Berlingo ավտոմեքենան: 49-ամյա վարորդը վնասվածքներով հոսպիտալացվել էր: Եղջերուների ճակատագրի մասին չի հաղորդվում:
Հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, Կոզե-Յագալա մայրուղու վրա եղջերուների հետ բախվել էր Volkswagen Golf-ը: Վթարի հետևանքով տուժել էին մեքենայում գտնված 1 տարեկան երեխան և ղեկին գտնվող նրա 32-ամյա մայրը: Շտապօգնության ծառայությունը նրանց անմիջապես հիվանդանոց է տեղափոխել: Եղջերուն տեղում սատկել է:









































