Պաղեստինի կառավարությունը հրաժարական է տվել: РИА-Новости-ն տեղեկացնում է, որ վարչապետ Սալամ Ֆայյադին վստահվել է նոր կառավարության ձևավորումը:
Նոր կառավարությունում հավանաբար մեծամասնություն կկազմեն Պաղեստինյան Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի գլխավորած ՖԱԹՀ շարժման անդամները: Սակայն Սալամ Ֆայադը ՖԱԹՀ-ի անդամ չէ:
Պաղեստինի կառավարության իրավասությունը 2007-ից սկսած տարածվում է միայն Պաղեստինի` Հորդանան գետի արևմտյան ափի վրա, այն բանից հետո երբ ցրվեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյայի կառավարությունը, ինչից հետո Գազան անցավ ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ: