Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ադրբեջանը չի կարող հաշտեցնել Թուրքիային ու Իսրայելին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Թյուրքսամ» միջազգային հարաբերությունների ու ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ, դոկտոր-պրոֆեսոր Ջելալեթթին Յավուզը:

Օրեր առաջ իսրայելական Jerusalem Post թերթը գրեց, որ Իսրայելը շուտով ներողություն է խնդրելու Թուրքիայից՝ կապված «Մավի Մարմարայի» միջադեպի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում դա:

– Տվյալ խնդրի շուրջ շատ հրապարակումներ են եղել, սակայն դեռ որևէ արդյունք չկա: Այդ միջադեպից անցել է մոտ 26 ամիս: Պետք է ավելի երկար սպասել:

– Ներկայումս Թուրքիա՞ն ավելի շատ ունի Իսրայելի կարիքը, թե՞ Իսրայելը Թուրքիայի կարիքը:

– Չեմ կարծում, թե Թուրքիան զգում է Իսրայելի կարիքը: Սակայն դրանով հանդերձ չպետք է Իսրայելին դիտարկել որպես թշնամի: Նախկինում PKK-ի դեմ պայքարում Իսրայելի «Մոսսադ» գաղտնի ծառայությունը կարևոր հետախուզական օգնություն է ցուցաբերել Թուրքիային: Միայն այդ ոլորտում է Թուրքիան դեռ զգում Իսրայելի կարիքը:

– Արդյոք կարո՞ղ է Թուրքիայի ու Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ադրբեջանը միջնորդական առաքելություն կատարել նրանց միջև և հաշտեցնել նրանց:

– Ո՛չ, Ադրբեջանն ի վիճակի չէ դա անել: Ես կարծում եմ, որ միջնորդական առաքելությամբ կարող են հանդես գալ ԱՄՆ կառավարությունը, հասարակական կազմակերպությունները և ԱՄՆ-ում հրեական լոբբին:

– Իսրայելն Ադրբեջանի հետ համաձայնագիր է կնքել այդ երկրին 1.6 միլիարդ դոլարի սպառազինություն (անօդաչու թռչող սարքեր, հակաօդային ու հակահրթիռային համակարգեր) վաճառելու մասին: Ինչպե՞ս  է Թուրքիան նայում դրան:

– Այդ զարգացումը միտված է Ադրբեջանի պաշտպանական հնարավորություններին օժանդակելուն: Ըստ իս՝ այս հարցը պետք է անհանգստացնի Հայաստանին ու Իրանին և ոչ թե Թուրքիային:

– Թուրքական մամուլի պնդմամբ՝ Իսրայելն ավիաբազա է ստեղծելու և իր կոմանդոսներին տեղակայելու է Կիպրոսում: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Ո՛չ, այդպիսի բան չի լինի, քանի որ նախևառաջ դա չի տեղավորվում տնտեսական ոլորտում: Բացի այդ, Կիպրոսը (Հարավային Կիպրոս) ԵՄ անդամ է և գտնվում է ԵՄ-ի պաշտպանության հովանու ներքո: ԱՄՆ-ում էլ առկա է ազդեցիկ հունական (կիպրացի հույների) լոբբի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում