ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ժամանելու է Իսրայել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նա կքննարկի պաղեստինաիսրայելյան խաղաղ կարգավորման գործընթացին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։ Հիլարի Քլինթոնը հանդիպելու է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Քլինթոնը Թել-Ավիվ է ժամանելու Կահիրեից, որտեղ նա հանդիպել էր «Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչ, այդ երկրի նախագահ Մուհամադ Մուրսիի հետ։ Փորձագետները կարծում են, որ Քլինթոնը կփորձի մոտեցնել իսրայելական ղեկավարության և եգիպտական նորընտիր իշխանությունների դիրքորոշումները մերձավորարևելյան խնդիրների հարցում։








































