2006 թվականի մարտի 21-ին Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին ծառայությունում տեղադրեց առաջին գրառումը, բայց 2006 թվականի հուլիսի 15-ին` 6 տարի առաջ, ծառայությունն առաջին անգամ թողարկվեց հանրության համար:
ABC news-ը հաղորդում է, որ սոցիալական ցանցի հիմնական հնարավորությունը մնացել է նույնը: Օգտատերերը, ինչպես վեց տարի առաջ, այնպես էլ այժմ, հնարավորություն ունեն հաղորդագրություններ գրել, որոնք պետք է կազմված լինեն ոչ ավելի, քան 140 նիշից:
Այնուամենայնիվ, 2006 թվականի թողարկումից ի վեր, ծառայությունը զարգացել է և ավելացել են կարևոր շատ հնարավորություններ: Ամենամեծ փոփոխությունը , ամենայն հավանականությամբ, օգտատերերի թվի ավելացումն է, և որ ամեն օր ցանցում 400 միլիոն գրառում է տեղադրվում:
Սակայն այլ փոփոխությունների ցանկում է, օրինակ, այն, որ այն ժամանակ, երբ սոցիալական ցանցը նոր էր թողարկվել, ոչ մի հնարավորություն չկար գրառումը հստակ ինչ-որ մեկին ուղղելու:
Hashtag-երը նույնպես օրիգինալTwitter-ի մասը չէին կազմում: Մեկ այլ հետաքրքիր փոփոխություն է գրառումը նորից ընկերների հետ փոխանակելու հնարավորությունը: Այս հնարավորությունը օգտատերերին հասանելի է եղել միայն 2008 թվականից ի վեր: Ինչպես նաև 2008 թվականին սոցիալական ցանցին ավելացան բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածները: Հայտնվեցին այնպիսի հավելվածներ, ինչպիսին են Twitdroid-ը կամ Twittelator-ը:







































