Ամերիկյան ռազմական DARPA գործակալության ինժեներները մշակել են, թե ինչպես կարելի է հանգցնել կրակն առանց քիմիական միջոցներ կիրառելու, այլ ձայնի և էլեկտրականության օգնությամբ, հաղորդում է Lenta.ru-ն:
Մշակողները հետազոտել են կրակը հանգցնելու հնարավորությունները տարբեր ֆիզիկական մեթոդների միջոցով, որոնցից երկուսը հեռանկարային են եղել. փոփոխվող մագնիսական դաշտի ազդեցություն և ակուստիկ ճառագայթահարում:
Առաջին դեպքում կրակը հանգցրել են հատուկ էլեկտրոդի օգնությամբ, որը ծածկված է պաշտպանական ապակե կաղապարով: Դաշտի ազդեցությունը կրակի պլազմայի վրա բերում է մասնիկների հզոր հոսքերի ձևավորմանը: Հոսքը հանգցրել է բոցը և մարել կրակը:
Մարելու հաջորդ միջոցը ձայնային ալիքների օգնությամբ է արվում: Տաք հեպտանով Փորձանոթը դրել են երկու դինամիկների միջև: Ակուստիկ ազդեցությունը կարողացել է մի քանի վայրկյանի ընթացքում մարել կրակը:
Ինժեներների մշակումը կարող է պետք գալ նավերում և ինքնաթիռներում կրակը մարելու ավտոմատ համակարգ ստեղծելու համար:












































