«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Դիմիթար Բերբատովի կարծիքով` բոլոր շահագրգիռ կողմերի համար ավելի լավ կլինի, եթե նա ընթացիկ ամռանը լքի անգլիական ակումբը:
«Անկեղծ ասած, սիրում եմ այս ակումբը, բայց խաղալ եմ ցանկանում: Ինձ անհայտ պատճառներով, դա տեղի չի ունենա, այսինքն՝ ես ներուժս բացահայտելու շանս չեմ ունենա: Բոլորի համար ավելի լավ կլինի, եթե մենք հրաժեշտ տանք միմյանց:
Պատրաստ եմ ինձ պրոֆեսիոնալի նման դրսևորելու և թիմին օգտակար լինելու համար ջանք չեմ խնայի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այնուամենայնիվ չլքելու դեպքում»,- իր խոսքը եզրափակել է 31-ամյա բուլղարացին:








































