Tuesday, 21 05 2024
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

Ինձ մոտ մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ հատուկ են ստեղծվում այդ պայմանները, որ մարդիկ թողնեն-հեռանան (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է դերասանուհի Իրինա Դանիելյանը:

– Իրինա, վերջին տարիներին որոշակիորեն պարփակված եք ինքներդ Ձեր մեջ և  բուռն ստեղծագործական կյանքով չեք ապրում, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Իրոք այդպես է, իսկ թե ինչով է պայմանավորված, չեմ կարող ասել, բայց կարող եմ լինել ինքնաքննադատ և ասել, որ հավանաբար իմ կարիքը չի զգացվում, դրա համար չեք տեսնում: Ես չեմ պայքարում դրա համար, ինձ համար հանգիստ, միապաղաղ ապրում եմ,  և եթե ինչ-որ առաջարկ եմ ունենում, սիրով ընդունում եմ: Իհարկե, միանգամից չի ընդունվում, ընտրություն էլ է արվում, բայց շատ առաջարկներ, անկեղծ ասած, չեն լինում:

– Սերիալային առաջարկներ չկա՞ն:

– Սերիալային առաջարկներ ընդհանրապես չեն եղել մինչև վերջին տարին, երբ մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերության «Ջեմիկ» նախագծում և «Վերվարածներ 2»-ին:

– Իրինա, հեռուստատեսության խնդիրները հասան Սերժ Սարգսյանին, մտավորականները նամակով դիմեցին նրան, բողոքեցին սերիալներից և հեռուստաընկերությունների անճաշակ ծրագրերից, նա էլ Հանրային խորհրդի նախագահի հետ քննարկել է հարցը, հանձնարարել է հեռուստատեսային ծրագրերի քաղաքականության մեջ փոփոխություն մտցնել: Ըստ Ձեզ՝ արդյոք պե՞տք է երկրի առաջին դեմքը հեռուստատեսային խնդիրներին խառնվեր: Հարցը լուծում կստանա՞ այս դեպքում:

– Ցանկալի կլիներ, որ առաջին դեմքերին չխառնեն այդ գործի մեջ, ցանկալի կլիներ, որ մարդիկ, որոնք այդ գործում պրոֆեսիոնալ են, խառնվեն և փորձեն բարձրացնել ուրիշ մակարդակի: Բայց ես կարող եմ ենթադրել, որ դա ֆինանսական խնդիրներով է պայմանավորված, մասնագետների պակասի, տեմպի-ռիթմի խնդիրներով, միգուցե եթե ինչ-որ հարցեր լուծվեն, գա հասնի այն մակարդակի, որը բոլորիս ցանկալի կլինի, բայց ինչքան էլ քննադատում ենք, գոյություն ունի վիճակագրություն, վարկանիշ, որ գուցե ինձ դուր չի գալիս այս կամ այն սերիալը, բայց շատերին է դուր գալիս: Իմիջիայլոց, այն, ինչ ես նկարահանել եմ, ինքս չեմ տեսել, բայց մարդկանց ռեակցիայից, խոսակցություններից և ֆրազներից ենթադրում եմ, որ մարդիկ դիտում են, և ենթադրվում է, որ հավանում են:

– Կարծում եք՝ հեռուստադիտողի պահա՞նջը պետք է բավարարել, թե՞ որակով առաջնորդվել, ի վերջո ստեղծագործ գործառույթն իրականացնել:

– Իհարկե, պետք է կրթել հանդիսատեսին, և ավելի լավ որակով, մակարդակով ծրագրեր մատուցվեն: Բայց կա դրա մյուս կողմը. վերջապես դրանք կոմերցիոն պրոյեկտներ են, իսկ դա հավանաբար նա է, որը, ցավոք սրտի, մատչելի է և ժողովրդական: Չնայած շատ նախագծեր կան, որոնք կարող են լինել կոմերցիոն և որակ ապահովել: Իսկ ինչ վերաբերում է հեռուստասերիալներին,  այնպիսի տեմպ և ռիթմ է պահանջվում, արագ գրում են, արագ խաղում, և արդեն չես խորանում որակի մեջ: Մեզ ինչ հանձնարարում են, մենք փորձում ենք դա հնարավորինս բարձր մակարդակով կատարել:

– Շատ դերասաններ նշում են, որ հեռուստասերիալը իրենց համար չէ, իրենց տեղը բեմն է, թատրոնի հանդիսատեսը: Դուք տարանջատում դնո՞ւմ եք:

– Ես պարզապես սիրում եմ բեմը, թատրոնը, որովհետև իմ կարիերան սկսել եմ թատրոնից, ես պարզապես շատ սիրում եմ և շատ լավ եմ ինձ զգում բեմում: Բայց դա չի նշանակում, որ ես կամերայի առաջ վատ եմ զգում, չուզելով եմ դա անում, ես իսկապես իմ գործը անում եմ մեծ ցանկությամբ, սիրով և հաճույքով:

– Այդքան շփվում եք հանդիսատեսի հետ, ըստ Ձեզ՝ հասարակությունը ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել, ավելի գիտակի՞ց է դարձել:

– Ինքս լինելով սրտացավ,  բայց պասիվ քաղաքացի, կարող եմ ձեր ասածին մի բան ավելացնել և ասել, որ հավանաբար ինչ-որ ակտիվություն, փոփոխություն տեսնում եմ, բայց զուտ տեսնում եմ նրա համար, որ մեր ինտերնետային մեդիան է զարգացել և ինչ-որ չափով մասնակից եմ, ինչ-որ չափով տեղյակ եմ: Բայց, ցավոք սրտի, ես շատ ակտիվ քաղաքացի չեմ:

– Facebook սոցիալական  ցանցում արդյոք ծանոթանո՞ւմ եք նախաձեռնություններին, որոնք պայքարում են այս կամ այն խնդրի լուծման համար՝ «Փակ շուկա», հանքարդյունաբերություն և այլն:

– Ամենաաղմուկ հանածներից տեղեկանում եմ, հետևում եմ, բայց չեմ մասնակցում: Մաշտոցի պուրակի հարցին ծանոթ էի, իմ ընկերներն էլ գնում էին այնտեղ, ինչ վերաբերում է «Փակ շուկայի» խնդրին, իրոք սիրտս շատ ցավում է այդ ամենի համար, ես մեծացել եմ Պրոսպեկտի վրա, իմ աչքի առաջ այդ շուկան է՝ իր գեղեցիկ մուտքի կամարներով: Այն համարվում  է քաղաքի պատմական հուշարձաններից մեկը: Ես չգիտեմ ներսում ինչ կկատարվի, ենթադրում եմ, որ նորից առևտրի կենտրոն կլինի, որին դեմ չեմ, որ լինի ավելի մաքուր, բայց տեսքը փոխելու համար շատ եմ ցավում: Վերջերս շատ եմ Թիֆլիս գնում, և ոչ միայն իմ, այլ շատ շատերի կարծիքով` Թիֆլիսը շահում է, այն պահպանված է, միգուցե փոշի դրած է քաղաքի վրա, բայց այն քանդած չէ:

– Շատերն ասում են, որ տասը տարի առաջ Վրաստանի վրա ծիծաղում էինք, հիմա նրանք թռիչք ապրեցին:

– Ամեն առումով չեմ կարող ասել, որովհետև այստեղ կարող է լինել քաղաքական խնդիր: Ընկերներ ունեմ, որ լավ են, ընկերներ ունեմ, որ ողբում են, ասում են` աշխատանք չենք կարողանում ճարել: Քանի որ չեմ ապրում այդ երկրում, չեմ կարող կարծիք հայտնել նրա մասին: Բայց որպես տուրիստ հաճելի է և ավելի հետաքրքիր, քան այստեղ:

– Ըստ Ձեզ` ի՞նչ խնդիրներ կան պետության մեջ, որոնք առաջնային լուծում են պահանջում:

– Ես որպես մեքենա վարող՝ կարող եմ նշել ասֆալտապատման խնդիրը, որի որակը սարսափելի է, կարծես ամեն տարի ճանապարհները փակում են, սարքում են, չգիտես ինչ, ութ ամիս է տևում, ձյուն է գալիս, նորից նույնը…

– Իսկ օրինակ արտագաղթը չի՞ մտահոգում արդյոք Ձեզ: Ինքներդ մտածե՞լ եք հեռանալու մասին:

– Ինձ մոտ մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ հատուկ են ստեղծվում այդ պայմանները, որ մարդիկ թողնեն-հեռանան: Առաջ գնում էին հենց այն մարդիկ, որոնք այստեղ կորցնելու բան չունեին, աշխատանք չունեին և այլն, հիմա իրավիճակը մի քիչ ավելի է փոխվել: Հիմա նույնիսկ աշխատող, բիզնես ունեցող մարդիկ էլ են ուզում թողնել-գնալ, պատճառը մոտավոր գիտեմ, բայց չեմ ուզում խոսել դրա մասին, որովհետև այդքան խորը չեմ ուսումնասիրել, իմը չէ: Բայց ինձ մոտ այդ ցանկությունը, փառք Աստծո,  չկա, գժի պես սիրում եմ այս քաղաքը և չեմ ուզում հեռանալ: Չնայած շատ բան եմ տեսնում, բայց դա ինձ չի դրդում գնալ:

– Ի՞նչ պետք է անել, որ մարդը ընդհանրապես ցանկություն չունենա գնալու:

– Պետք է այնպես անել, որ բոլորս դառնանք մասնակից ինչ-որ պայքարների, բայց անկեղծ ասած` ես ինքս այդ պայքարողը չեմ, ես սրտացավ եմ, բայց ես ինձ խնայող եմ, որովհետև ես էգոիստ եմ, ես ինձ խնայում եմ, ես չեմ ուզում վատ բան լսել, որովհետև եթե լսում եմ վատ բան, ես դրանից այնքան  եմ վատանում, որ ավելի լավ է չլսեմ:

– «Հարսնաքարի» միջադեպը որքանո՞վ դատապարտեցիք:

– Սարսափելի բան է: Ի սկզբանե ես իմացա, որ բժիշկները և  թիկնապահները կռվել են, հասկանում եմ՝ թիկնապահը իրավունք չուներ նման բան անել: Միանշանակ ես գիտեմ մի բան՝  չպետք է լիներ նման բան, եթե սխալ է  անում հաճախորդը, կանչում ես ոստիկանություն, դիմում ես, դատապարտում եմ կատարվածը:

– Անպատժելիության հետևա՞նք է:

– Ե՛վ դրա հետ է կապված, և՛ ժողովրդի դաստիարակության,  անպատժելիության մթնոլորտ, դա այն չէ, որ պետք է փակենք աչքներս, չխոսենք, և ով ինչ հնարավորություն ունի, իր չափի մեջ դրանից օգտվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում