Wednesday, 10 06 2026
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են

Սերգոն Շրի Լանկայում հայերի երիկա՞մ էր վաճառում

25-ամյա Սերգեյ Հովսեփյանը, հավանաբար, որոշել էր զբաղվել այնպիսի յուրահատուկ բիզնեսով, որով գոնե հայերը չեն զբաղվում (առնվազն հանրությանը հայտնի պատմություններ չկան):

Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ Երևանի բնակիչ Սերգեյի ընկալմամբ` այդպիսի բիզնես կարող է լինել մարդու օրգանների վաճառքը: Այդ նպատակով նա նախնական համաձայնություն է ձեռք բերել արտերկրում բնակվող, գործով դեռևս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի և Բագդանի հետ, որ մարդկանց շահագործելու, նրանց օրգանները` երիկամները վերցնելու նպատակով ինքը կհավաքագրի մարդկանց, կկազմակերպի նրանց տեղափոխումը Շրի Լանկա, և վերոնշյալ անհայտ մարդիկ այդ ամենը կազմակերպելու համար յուրաքանչյուր անձի դիմաց իրեն կվճարեն 2000 ԱՄՆ դոլար:

Դրանից հետո Սերգեյ Հովսեփյանն այստեղ սկսել է հարմար մարդկանց փնտրել: Եվ քանի որ մեզ մոտ սոցիալական վիճակն օրեցօր վատանում է, հավանաբար հեշտությամբ հնարավոր է եղել գտնել 6 հոգու, ովքեր պատրաստ են եղել հրաժարվել իրենց կենսական կարևոր օրգաններից որոշակի վարձատրության դիմաց: Սերգեյը խոստացել է հոգալ նրանց բժշկական հետազոտություն անցնելու, տեղափոխման ծախսերը և 10.000-ական դոլար տալ, եթե նրանք այցելեն հայաստանյան բժշկական կենտրոններ, մտնեն սոցիալական ցանցեր և հայտարարություններ տեղադրեն ինտերնետային կայքերում` նշելով, որ իրենք վաճառում են իրենց այս կամ այն օրգանը, և գան իր հետ արտերկիր:

Այդպես Սերգեյ Հովսեփյանի ցանցում են հայտնվել Երևանի բնակիչներ Արևհատ Բ. Մխիթարյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Աշոտ Հ. Գազիլյանին, Սարգիս Մ. Ֆեսչյանը, Գայանե Ն. Ստեփանյանը և Արտաշես Գ. Մխիթարյանը, որոնց հավաքագրել է, ինչպես նաև հասցրել կազմակերպել նրանցից չորսի` Արևհատի, Աշոտի, Սարգսի և Գայանեի տեղափոխումը Շրի Լանկա` ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով:

Սերգեյ Հովսեփյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ և պետական սահմանը հատելու միջոցով մարդուն թրաֆիքինգի ենթարկելու համար, որը նախատեսում է 7-12 տարվա ազատազրկում:

Թե ինչ մասնագիտություն ունի այս երիտասարդը և ինչպես է հաջողեցրել այդպիսի լայն, վտանգավոր ու հանցավոր կապեր գտնել միջազգային ասպարեզում` դեռ հայտնի չէ, քանի որ դատաքննությունը նոր է սկսվում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բայց սա չափազանց վտանգավոր նախադեպ է, քանի որ նման թակարդի մեջ կարող են հայտնվել ոչ միայն նրանք, որոնց հետ հստակ պայմանավորվել և խոստացել են, թե նրանց որ օրգանն ինչ գնով են առնելու, այլև նրանք, ովքեր համացանցից օգտվելու սովորություն ունեն կամ, ասենք, ինչ-որ դժբախտ պատահարից տուժել են, սակայն հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել…, բայց չեն փրկել:

Տարիներ առաջ նման մի դեպք տեղի էր ունեցել Գերմանիայում, երբ ավտովթարից տուժած մի աղջկա կյանքը բժիշկները չէին փրկել, իսկ հետո պարզվել էր, որ աղջկա օրգաններից մեկը պակասում է: Աղմուկ էր բարձրացել, քրեական գործ էր հարուցվել… Հետո հայտնի էր դարձել, որ արտերկրում մարդու որոշ օրգաններ, այդ թվում` երիկամները, մեծ պահանջարկ ունեն, և կարճ ժամանակում դոնոր գտնելը շատ բարդ ու ռիսկային գործ է. դոնոր հանդիսացող մարդու օրգանը դրա կարիքն ունեցող անձին պետք է պատվաստվի մոտավորապես 24 ժամվա ընթացքում, որպեսզի այն չկորցնի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Եթե չկան կամավոր դոնորներ, հարցը բարդանում է և կարող է միանգամից տեղափոխվել քրեական ոլորտ. եթե մարդը չի ցանկանում հրաժարվել իր կենսական օրգանից, նրանից կարող են վերցնել` հակառակ իր կամքի: Մարդուն կարող են առևանգել, սպանել կամ օգտվելով դժբախտ իրավիճակում հայտնվելու առիթից` վերցնել այն, ինչ ուզում են: Դրա համար հանցախումբը պետք է ունենա, ասենք, համապատասխան մասնագետներ` բժիշկներ, իրազեկիչներ, առևանգողներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արագ տեղեկանալ, թե ինչ պատահարներ են տեղի ունեցել, որ դեպքով, որ տուժածի վիճակն է մահվան մոտ, որը կարող է պոտենցիալ դոնոր դառնալ թանկ վճարող պատվիրատուի համար և այլն: Եվ այս ֆոնի վրա շատ կասկածելի էր Հայաստանում վերջին տարիներին ընդունված այն օրենքը, ըստ որի` եթե մահացողը իրենից հետո կտակով չի արգելել իր որևէ օրգանը վերցնել, ուրեմն կարելի է վերցնել…

Արդյոք սա բժիշկներին կրիմինալ հոդվածներից պաշտպանելու, դրսի հարուստ պատվիրատուներին ավելի հարմար գներով Հայաստանը գրավիչ դարձնելու քայլ չէ՞ր… Բժիշկները մարդկանց կյանքեր փրկելիս ինչի՞ մասին ավելի շատ կմտածեն` Հիպոկրատի երդմա՞ն, թե՞ մի քանի հազար դոլարի… Պարզելը շատ դժվար է լինելու: Մնում է զգուշանալ սպանդանոցներից, սև բորսաներից ու կասկածելի կապերից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում