Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը օգնություն են ցուցաբերում Կյուսու կղզու լեռնային շրջանների բնակիչներին, որոնք աշխարհից կտրվել են ջրհեղեղի պատճառով, հաղորդում է BBC-ն:
Այն բանից հետո, երբ դեպի կղզու հյուսիս տանող ավտոմայրուղին փակվեց սողանքների պատճառով, աշխարհից ամբողջովին կտրված մնաց մոտ 3 հազար մարդ:
Ներկա պահին հաստատվել է, որ 26 մարդ զոհվել է:
Հեղեղումների գոտում հայտնվել են նաև Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտոյի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են Կյուսուից մոտ 500 կմ դեպի արևելք:








































