Ռուս ցանցահենը հեշտ եղանակ է բացահայտել iPhone-ի և iPad-ի հավելվածների թարմացումների անվճար տարբերակները ներբեռնելու համար:
Սա վնասոմ է Apple-ի iOS ծրագրավորողներին, ում հիմնական եկամուտը գալիս է հավելվածների վճարովի թարմացումներից:
Huffington Post-ը գրում է, որ ցանցահենը, ով ինքն իրեն ZonD80 է կոչում, նաև տեսանյութ էր տեղադրել YouTube-ում, որում հայտարարում էր իր եղանակի մասին և բացատրում, թե ինչպես է հարկավոր ամեն բան անել: Բայց տեսանյութը հեռացվել է YouTube-ից:
Apple ընկերության բլոգը հաստատել է, որ ցանցահենի հայտանաբերած եղանակն աշխատել է իր մի քանի սարքերի վրա: Zon80-ը հայտարարել է, սակայն, որ մի քանի օր իր կայքը անհասանելի է լինելու, քանի որ սերվերների հետ ինչ-որ խնդիր կա:
Apple-ը ընկերությունը դեռևս ոչ մի մեկնաբանություն չի արել:








































