Ռուսական Soyuz հրթիռն այսօր արձակվել է Ղազախստանից` երեք տիեզերագնացների տեղափոխելով դեպի Միջազգային տիեզերակայան:
The Washington post-ը հաղորդում է, որ NASA-ի տիեզերագնաց Սունիտա Ուիլյամսը, ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն և ճապոնացի Ակիհիտո Հոշիդեն երեք օր շարունակ կճանապարհորդեն տիեզերքում, մինչև որ կհասնեն իրենց երեք գործընկերներին, ովքեր արդեն տիեզերական կայանում են:
Տիեզերագնացների ընտանիքների անդամները և գործընկերները հրթիռի արձակմանը հետևել են աստղադիտարանի հարթակից:










































