Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

«Բոչկա գլորողները»- Քյավառից ու Ապարանից. գավառական ոխ և պատիժ

Մարդիկ հետաքրքիր մտածելակերպ ունեն. երբ մեկի նկատմամբ ոխ են ունենում, բայց չեն կարողանում նրանց պատժել, օգտվում են ստեղծված որևէ իրավիճակից և փորձում ինչ-որ կերպ վնասել իրենց թշնամուն կամ հակակրելի մարդուն: Եվ այդ ցանկությունը մեկ-մեկ այնքան մեծ է լինում, որ դիմացինին վատություն անելու փոխարեն՝ քրեական հոդվածներով իրենց են վնասում՝ չմտածելով, որ իրենց ասածը պետք է կարողանան ապացուցել… Այդպես էլ եղել է քյավառցի և օշականցի՝ մեր հերոսների հետ:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող մի քրեական գործով անցնող ամբաստանյալները՝ Գավառի բնակիչներ 26-ամյա Արմեն Վարդանյանն ու 29-ամյա Արման Հովսեփյանն են, ովքեր ինչ-որ պատճառով վեճի մեջ են մտել նույն քաղաքի բնակիչ Մելքոն Գոհարյանի հետ՝ մոտ 10-15 րոպե տևողությամբ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել:

Ըստ մեղադրանքի՝ վիճաբանության ընթացքում Արմեն Վարդանյանը ձեռքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մելքոն Գոհարյանին: Սակայն վեճը դրանով չի ավարտվել. այն շարունակվել է նաև հաջորդ օրը: Արմեն Վարդանյանն ու Արման Հովսեփյանն այս անգամ իրենց խուլիգանական գործողությունները շարունակել են՝ ոչ միայն Մելքոնի, այլ նաև Մարատ Գոհարյանի հետ վեճի մեջ մտնելով և շուրջ 20 րոպե, կրկին դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որի ընթացքում Մելքոն Գոհարյանի ձեռքից քարը վերցնելուց՝ Մարատ Գոհարյանին պատճառել են թեթև մարմնական վնասվածքներ և քարով հարվածել ու վնասել են Մարատ Գոհարյանի ավտոմեքենան: Այդ գործողությունների համար էլ Արմենին և Արմանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար /258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետ/:

Ամբաստանյալների շարքում է հայտնվել նաև 63-ամյա Մարատ Մելքոնյանը իմանալով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, նախաքննական մարմնին նա հայտնել է, որ Արմենն ու Արմանը իրենց նկատմամբ ծանր հանցագործություն են կատարել: Բայց երբ նախաքննական մարմինը ասվածը հավաստող ապացույցներ, հիմնավորումներ չի գտել, Մարատին մեղադրանք է առաջադրել սուտ մատնության համար:

Իսկ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող գործը, կարծես, ապարանյան շեշտադրումներ ունի, չնայած ամբաստանյալը բնիկ ապարանցի չէ, այլ Օշական գյուղից է:

Անդրանիկ Պողոսյանն այս տարի, գարնանային մի գեղեցիկ օր՝ ապրիլի 8-ին, իջել է Օշական գյուղում գտնվող իրենց տան նկուղ՝ այնտեղ գտնվող իրերը դասավորելու: Այդ ընթացքում գտել է իր հանգուցյալ խորթ հորը պատկանող Ջ-1 տեսակի պայթուցիչը, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով այն պայթել է և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Ուշագրավն այն է, որ այդ պահին շտապ օգնության մասին մտածելու փոխարեն, հանկարծ Անդրանիկի գլխում ուրիշ ՙպայծառ՚ միտք է ծագել. հիշել է, որ համագյուղացի Գարեգին Հակոբյանի հետ իր հարաբերությունները վատ են և որոշել է «բոչկա գլորել» նրա վրա. գնացել է իրավապահների մոտ և ասել, որ համագյուղացի Հակոբյանն է իրեն հրազենային վնասվածք հասցրել: Երբ իրավապահները հետաքրքրվել են և պարզել, որ Հակոբյանը ոչ մի հանցավոր արարք թույլ չի տվել, սուտ մատնության մեղադրանք են առաջադրել Անդրանիկ Պողոսյանին: Եվ Անդոն կրկնակի է տուժել. հա՛մ վնասվածք է ստացել, հա՛մ էլ հոդված:

Հ.Գ. Այնպես որ, ժողովո՛ւրդ ջան, առիթից մի՛ օգտվեք և ձեզ վատություն մի՛ արեք…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում