«Մանչեսթեր Յունայթեդ»-ի վետերան Ռայան Գիգսը խոստովանել է, որ մարզական կարիերայի ավարտից հետո իրեն կփորձի մարզչական ոլորտում:
Հայտնի է, որ 38-ամայ Գիգսն առնվազն 1 մրցաշրջան «Օլդ Թրաֆորդ»-ում կանցկացնի որպես ֆուտբոլիստ:
«Ինձ շատ է հետաքրքրում մարզչական աշխատանքը: Անցած մրցաշրջանի ընթացքում ես ստացել եմ ՈՒԵՖԱ-ի Ա դասի որակավորում: Ցանկանում եմ առավելագույն գիտելքիներ ստանալ և նախապատրաստվել, եթե վերջ ի վերջո որոշեմ մարզչական կարիերա սկսկել»,- Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի ավագին մեջբերել է Daily Mirror-ը:







































