Մահափորձ է կատարվել ԱՖղանստանի կրթության նախարար Օբեյդուլու Օբեյդի վրա: Նա ողջ է մնացել, վիրավորվել են նրա երկու թիկնապահները:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիսային շրջանում` Բագլանում այն ժամանակ, երբ նախարարը ուղևորվել է Քունդուզ շրջան: Մեքենաներից մեկը պայթեցվել է, սակայն նախարարը որևէ վնասվածք չի ստացել, տուժել են նրա երկու թիկնապահները:
Հիշեցնենք, որ անցյալ տարի մահափորձ էր կատարվել ԱՖղանստանի ներքին գործերի նախարար Բիսմիլա Խան Մուհամմեդի վրա: Ենթադրյալ մահապարտը, ով իրականացրել էր մահափորձը, ճանաչվել էր և գնդակոծվել ոստիկանների կողմից:







































