Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Պարագվայում իշխանափոխության համար մեղադրում է նարկոմաֆիային:
Բոլիվարիական հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Պարագվայում հեղաշրջման հետևում կանգնած է նարկոմաֆիան, որը մտել է Պարագվայի աջակողմյան կուսակցությունների շարքերը:
Չավեսի խոսքերով` Ֆերնանդո Լուգոյին իշխանությունից հեռացնելը մի գործողություն է, որն ուղղված է Լատինական Ամերիկայի բոլոր ժողովուրդների պատվի դեմ:
«Պարագվայում ժողովրդավարությունը շուտով կվերահաստատի իր դիրքերը»,- ընդգծել է Վենեսուելայի նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Պարագվայը Վենեսուելային մեղադրել էր իր ներքին գործերին խառնվելու մեջ:







































