Խոլերայով վարակվածների թիվը Կուբայի արևելքում հասել է 158-ի: Այս մասին հաղորդել է առողջապահության նախարարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վտանգավոր վարակի հետևանքով մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:
Խոլերայով վարակվելու հետևանքով Մանսանիլո քաղաքում մահացել է երեք տարեց մարդ: Ներկայումս այնտեղ սանիտարահիգիենիկ լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացնում, որոնց շնորհիվ կասեցվել է վարակի տարածումը հարևան երկու շրջաններ:
Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ հանրապետության որոշ շրջաններում վարակի առաձին դեպքեր են գրանցվել, սակայն բոլոր հիվանդները վարակվել են Մանսանիլոյում:
Առողջապահության նախարարությունը հերթական անգամ հիշեցրել է , որ անհրաժեշտ է հետևել անձնական հիգենայի կանոներին, ինչպես նաև եռացնել խմելու ջուրը:







































