Կատլոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր մարզական կարիերայի մեկնարկը:
«Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, որ երբ նոր էի հայտնվել «Բարսելոնա»-ում, բոլորը մտածում էին, որ ես աննորմալ եմ: Ես ոչ մեկի հետ չէի շփվում, և թիմակիցներս որոշեցին, որ ես համր եմ: Այժմ, իհարկե, ես ավելի շփվող եմ դարձել:
Ես շնորհակալ եմ Նեյմարին ինձ ջերմ խոսքեր հղելու համար: Միշտ էլ հաճելի է, երբ քո խաղը գնահատում են մրցակիցները»,- ասել է Մեսսին:










































