Sunday, 07 06 2026
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր

Տավուշում «ԳԱԶ ՍԱԶ»-ի 26-ամյա վարորդը բախվել է ՊՆ «ԿԱՄԱԶ»-ին և տեղում մահացել

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ ժամը 18.45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա Էդվարդ Աղասարյանը, վարելով «ԳԱԶ ՍԱԶ 3507» մակնիշի 08 ՍՕ 248 համարանիշի ավտոմեքենան, բախվել է ՀՀ ՊՆ-ին պատկանող «ԿԱՄԱԶ 5320» մակնիշի ՊՆ 2839 Տ համարանիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «ԳԱԶ ՍԱԶ»-ի վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզի Փրկարարական ծառայության փրկարարները, որոնք հատուկ տեխնիկայի միջոցով կտրել են մեքենան և դուրս բերել մահացածի դին:

Տեսնելով որ շտապօգնության բրիգադը այդպես էլ չի ժամանել դեպքի վայր, մահացածի հայրը իր ավտոմեքենայով և ճանապարհային ոստիկանի ուղեկցությամբ որդու դին տեղափոխել է Բերդի հիվանդանոց:

Դեպքի վայրում քննչական աշխատանքներն իրականացրել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Բերդի քննչական բաժանմունքի քննիչ Մերուժան Գալստյանը:

Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զինվորական ոստիկանության պետ Դավիթ Դավթյանը:

Գ. Շամշյանը հայտնել է նաև, որ ՊՆ-ին պատկանող նշված «ԿԱՄԱԶ»-ով զինվորական սնունդ էր տեղափոխվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում