Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ եթե նա պարտվի նախագահական ընտրություններում, երկրում քաղաքացիական պատերազմ կլինի: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
«Եթե աջակողմյան ուժերի թեկնածուն դառնա երկրի ղեկավար, ապա վերջ կդրվի սոցիալական բարեփոխումներին, որոնք անցկացվել են իմ կառավարության 14 տարիների ընթացքում, և արդյունքում երկրում կսկսվի քաղաքացիական պատերազմ»,- ասել է Չավեսը երկրի հյուսիս-արևելքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Վենեսուելայում հուլիսի 1-ից պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը, որի շրջանակներում Չավեսը նախատեսում է այցելել մի շարք նահանգներ: Նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2012թ. հոկտեմբերի 7-ին:







































