Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնության է եկել «Տոտենհեմ»-ի հետ Լուկա Մոդրիչի տրանսֆերի գնման վերաբերյալ:
«Արքայական ակումբի» մարզական տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հանդիպել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել Մոդրիչի` իսպանական ակումբ տեղափոխության վերաբերյալ: Ըստ տեղեկատվության` տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 40 մլն եվրո: Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2017 թվականը:
Մոդրիչը «Տոտենհեմ»-ում հանդես է գալիս 2008 թվականից: Ֆուտբոլիստն ակումբում անցկացրել է 160 հանդիպում` դառնալով 17 գոլի հեղինակ:







































