HotSport-ի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը խոսեց մրցաշրջանից առաջ «Շախտյոր»-ի մարզավիճակի, թիմի նպատակների մասին:
«Կարծում եմ` առաջին խաղը որոշիչ չի լինի և չի ազդի առաջնության վերջնական արդյունքի վրա, բայց մենք, բացի հաղթանակից, այլ արդյունքի մասին չենք մտածում: Որքան շատ միավորներ վաստակենք մեկնարկում, այնքան ավելի հեշտ կլինի մրցաշրջանի վերջնամասը:
Գլխավոր մարզիչն ամեն ինչ անում է, որ խաղացողները հնարավորինս արագ ձեռք բերեն լավագույն մարզավիճակ: Մենք պետք է փորձենք լավ խաղ ցուցադրել և հաղթանակների հասնել: Մենք կենտրոնանում ենք միայն մեր խաղի վրա և փորձում առավելագույն արդյունքի հասնել»,- հայտարարել է Մխիթարյանը:








































