Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Արայիկը տապակած հավն ու Ֆրունզին չգտնելուց կատաղել, կրակել ու կորել էր

Ուրեմն Արայիկը ծառայությունից փախնի, հավ ուտելու ախորժակ պահի, Ֆրունզ, դու հավն առնես՝ փախնե՞ս…

Կոտայքի մարզում գտնվող հայկական զորամասերից մեկի զինծառայող, ենթասպա, 36-ամյա Արայիկ Ա. Ռաֆայելյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 2011թ. հունիսի 13-ի հրամանի համաձայն, նշանակված է եղել նշյալ զորամասի 4-րդ դիվիզիոնի ավագի պաշտոնում: 2011թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 18:00-ն, Արայիկ Ռաֆայելյանն ընդգրկված է եղել վերակարգում՝ որպես դիվիզիոնի հերթապահ: Սակայն այդ պարտականությունը ստանձնելուց մոտ մեկուկես ժամ անց, Արայիկը հրաժարվել է կատարել իր վրա դրված որոշ պարտականություններ՝ փաստացի դադարեցնելով ծառայությունը. վերցրել է իրեն վստահված ՊՆ 2175 տեսակի ատրճանակը և ինքնակամ թողնելով զորամասի տարածքը՝ գնացել ընկերոջ` Արսեն Խաչատրյանի տուն: Այնտեղ Արսենի և իրենց մյուս ընկեր Ֆրունզ Եղիազարյանի հետ նստել ու սկսել են խմել, և երբ ոգելից խմիչք օգտագործելուց հետո ախորժակներն ավելի է բացվել, սիրտները տապակած հավ է ուզել: Այն գնելու նպատակով գնացել են Երևան քաղաքի 15-րդ թաղամաս: Երբ տապակած հավը պատրաստ է եղել, Ֆրունզ Եղիազարյանը հարմարեցրել՝ հավը վերցրել և հեռացել է: Դրանից հետո Արայիկն ու Արսենը պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են Ֆրունզի հետևից՝ Քասախ գյուղի Գ. Նժդեհի փողոցում գտնվող կիսաքանդ շինություն, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել Ֆրունզ Եղիազարյանը: Դե պատկերացրեք, ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ ինչպես կփնտրեն իրենց ախորժակը փչացնող Ֆրունզին… Ֆրունզ, ու՞ր ես, դուրս արի, բեր մեր հավը, կրակե՞մ, որ լսես… Բայց քանի որ Ֆրունզին փնտրել ու չեն գտել, Արայիկը զայրացել է, հանել իրեն վստահված ատրճանակը և դիտավորությամբ 8 անգամ կրակել է օդ: Փամփուշտները փչացել են, վերջին կրակոցից հետո էլ կորել են ատրճանակի հարվածիչն ու պահպանիչը… Ու այդ ամենը Ֆրունզի հետ կորած տապակած հավի պատճառով: Դրանից հետո, ախորժակը, տրամադրությունը, զենքի մասերը կորցրած Արայիկ Ռաֆայելյանը փորձել է վերադառնալ զորամաս, սակայն գտնվելով ոչ սթափ վիճակում, ընկել է զորամասից քիչ հեռու գտնվող ալրաղացի մոտ: Որոշ ժամանակ անց համածառայողները գտել են նրան և ուղեկցել զորամաս:

Նախաքննական մարմինը Արայիկ Ռաֆայելյանին մեղադրանք է առաջադրել քրեական երեք հոդվածներով՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (քր. օր.-ի 364-րդ հոդվածի 1-ին մաս), ռազմական գույքը դիտավորությամբ վնասելու (քր. օր.-ի 369-րդ հոդ. 1-ին մաս) և ռազմական գույքը կորցնելու, փչացնելու (372-րդ հոդ. 1-ին մաս) համար: Արայիկ Ռաֆայելյանն ընդունել է մեղքը, և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արագացված դատաքննությամբ պատիժ է նշանակել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ՝ ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Դատարանը որպես Արայիկ Ռաֆայելյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առել Երկրապահ կամավորականների միության Աջափնյակի տարածքային բաժանմունքի կողմից դրական բնութագրվելու հանգամանքը, այդ կազմակերպության կողմից պատվոգրի և պարգևատրման արժանանալը: Դատարանը Արայիկ Ռաֆայելյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել նախկինում արատավորված չլինելը, կատարած հանցագործության վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ տալը, կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը, նրա վատառողջ լինելը, այն, որ վերջինիս մոտ ախտորոշվել է զարկերակային հիպերտենզիա, հիպերտոնիկ կրիզ հիվանդություն, ինչպես նաև այն, որ նրա խնամքին է գտնվում մինչև 14 տարեկան մեկ մանկահասակ երեխա: Դատարանը, որպես պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Այդուհանդերձ, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երեք հոդվածներից կազմված մեղադրանքում և վերջնական պատիժ նշանակել կարգապահական գումարտակում պահելը՝ 1 տարի ժամանակով: Արայիկն այժմ բողոքարկել է դատավճիռը վերաքննիչ դատարան և խնդրում է պատիժը պայմանականորեն չկիրառել:

Հ. Գ. Եթե դատավճիռը մտնի ուժի մեջ, Ֆրունզ, գոնե հիմա մի տապակած հավ կպատվիրես ու կտանես կարգապահական գումարտակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում