Saturday, 06 06 2026
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում

Ղուկասյանը շանտաժո՞ւմ է ՀՀԿ-ին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել Ղուկասյանին չառաջադրել որպես քաղաքապետի թեկնածու և թույլ տալ, որ առաջադրվի և անցնի ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանը:

Գյուրիի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին: Վարդան Ղուկասյանը ոչ միայն հերքել է, այլև հայտարարել, որ ինքը կուսակցական որոշումներով չի առաջնորդվում, ինչպես նաև կարծում է, որ «ՀՀԿ-ն խոհեմ կուսակցություն» է և նման բան չի անի: Այսպիսով` Վարդան Ղուկասյանը ըստ էության սպառնում կամ շանտաժում է ՀՀԿ-ին` եթե իրեն ստիպեն հանել թեկնածությունը, ապա շատ «անխոհեմ» բան արած կլինեն:

Վարդան Ղուկասյանից հրաժարվելու ՀՀԿ մտադրության մասին խոսակցությունների հիմք հանդիսացավ այն հանգամանքը, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ն պարտվել էր «Բարգավաճ Հայաստան»-ին թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով: Գյումրիում ՀՀԿ խայտառակ արդյունքը Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը գցում էին միմյանց վրա:

Հիմա, երբ Վարդան Ղուկասյանը պնդում է առաջադրվելու մտադրությունը ու նաև շանտաժում կամ սպառնում ՀՀԿ-ին, կարծես թե ակնհայտ է, որ պատասխանատվությունը մնացել է նրա վրա, և նա այսպիսով փորձում է պաշտպանել իր դիրքերը Գյումրիում:

Բանն այն է, որ Ղուկասյանը թողնելով Գյումրիի քաղաքապետի պաշտոնը` կարող է ընդհանրապես, իր կլանով հանդերձ, քաղաքում հայտնվել շատ ծանր վիճակում, առավել ևս, եթե այնտեղ իշխանության գա ԲՀԿ-ն: Իսկ ՀՀԿ-ն, ի դեպ, կարող է քաղաքական գործարքի շրջանակում Գյումրին տալ ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս էլ նախագահական ընտրություններում որևէ կերպ կանոնները չխախտի և ՀՀԿ-ին տհաճ անակնկալներ չմատուցի:

Սակայն հետաքրքրական է նաև մեկ այլ ուշագրավ բան` ի՞նչ է անելու Վարդան Ղուկասյանը, եթե հանկարծ ՀՀԿ-ն որոշի չսատարել նրան: Պարզ է, որ եթե ՀՀԿ-ն Ղուկասյանին չսատարի, ապա Գյումրիում նրա վիճակը կարող է շատ ծանր լինել: Բայց ինչո՞վ կարող է Ղուկասյանը ստիպել ՀՀԿ-ին չգնալ այդ քայլին և չպատժել իրեն խորհրդարանական ընտրությունների համար: Եվ այստեղ արդեն հետաքրքիր հարցեր են առաջանում մի քանի աղմկոտ միջադեպերի վերաբերյալ:

Մասնավորապես, խորհրդարանական ընտրությունից մի քանի օր առաջ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությունը, որը Ղուկասյանն անմիջապես կապեց «Բարգավաճ Հայաստան»-ին մերձ շրջանակների հետ, իսկ իշխանությունն անմիջապես՝ դեռ առանց նախաքննության, ոստիկանապետ Վովա Գասպարյանի շուրթերով հերքեց այդ վարկածը: Եվ նաև տարիներ առաջվա վաղեմության միջադեպը` արդեն անձամբ Վարդան Ղուկասյանի հետ, երբ Երևանում ՀՀԿ խորհրդի նիստից հետո Գյումրի վերադառնալիս Ղուկասյանը դարձավ մահափորձի թիրախ և ծանր վիրավորվեց:

Հետաքրքիր է` սրա՞նք են արդյոք այն ռեսուրսները, որով Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ին «խոհեմության» կոչ է անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում