Բուլղարիայի արևմուտքում` մայրաքաղաք Սոֆիայից քիչ հեռու, տեղի է ունեցել 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկատվության համաձայն` երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 15:52-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պերնիկ քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք և Սոֆիայից` 21 կմ հարավ-արևմուտք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 6.1 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չկա:











































