Սամարայում ավարտվեց Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը: Կազանի «Ռուբին»-ը 2:0 հաշվով առավելության հասավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին, երբ գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Բոկետին: Հաշվի տարբերությունը կրկնապատկվեց 38-րդ րոպեին. Ռյազանցևի օգնությամբ աչքի ընկավ Դյադյունը:
Այսպիսով` 2012/13թթ. մրցաշրջանում «Ռուբին»-ը նվաճեց իր առաջին տիտղոսը:







































