Կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, որ այսօր պաշտոնապես ներկայացվեց որպես «Շանհայ Շենհուա»-ի ֆուտբոլիստ, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ ինքը հանուն փողի չի տեղափոխվել չինական ակումբ:
«Ես այստեղ եմ, քանի որ ինձ գրավեց ակումբի սեփականատիրոջ առաջարկը: Սա մեծ փորձություն է ինձ համար: Իհարկե, ավելի հեշտ կլիներ Եվրոպայում խաղալը, բայց ես որոշեցի տեղափոխվել Չինաստան:
Ես հանուն փողի չեմ միացել «Շանհայ Շենհուա»-ին: Փողն ինձ համար ամենակարևոր գործոնը չէ: Այստեղ ես նոր կյանք կվարեմ, կծանոթանամ Չինաստանի մշակույթին»,- հայտարարել է ֆուտբոլիստը:










































