Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Օլանդը ընդունել է իր առաջին շքերթը Բաստիլի գրավման կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ընդունել է իր առաջին ռազմական շքերթը ազգային տոնի` Բաստիլի գրավման օրը, որն ավարտվել է տհաճ նոտայով` պարաշյուտիստներից մեկը վայրէջքի ժամանակ վնասել է ծունկը:

Շքերթն ավանդաբար սկսվել է Հաղթական կամարի շուրջ զորքերի շքերթը դիտելով, ապա Ֆրանսիայի նախագահը մեկնել է Համաձայնության հրապարակ ու տեղ զբաղեցրել առաջին շարքում, նրա հետ եղել է նաև վարչապետ Ժան-Մարկ Էյրոն, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելն ու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Ելույթ է ունեցել ռազմաօդային ուժերի նվագախումբը: Ֆրանսիայի երկնքով սավառնել է ընդհանուր առմամբ 60 ինքնաթիռ, այդ թվում՝ «Ռաֆայել» կործանիչներ «Նորմանդիա-Նեման» դիվիզիայից:

Շքերթին մասնակցել են նաև գերմանական 291-րդ հետևակային գումարտակի զինծառայողներ, որոնք 2010-ից ծառայում են Ստրասբուրգի մոտ ֆրանս-գերմանական բրիգադում: Ընդհանուր առմամբ, շքերթին մասնակցել է գրեթե 5000 զինծառայող, ռազմական ու ոստիկանական ուսումնական հաստատությունների ուսանողներ, հրշեջ-փրկարարներ ու ոստիկանության աշխատակիցներ:

Ելիսեյան պալատի մոտ սավառնել է շուրջ 30 ռազմական, քաղաքացիական ու թեթև ինքնաթիռներ: Շքերթի ավարտին ուղղաթիռից ցատկել են 11 պարաշյուտիստներ, որոնցից մեկն անհաջող վայրէջք է կատարել: Մինչ նրա գործընկերները Օլանդի առաջ ծածանում էին Ֆրանսիայի ու Եմ դրոշները, պարաշյուտիստը պառկած սպասում էր օգնության: Վերջապես նրան տեղափոխում են մի քանի տասնյակ մետր հեռու ու այդ ժամանակ էլ նրան է մոտենում Օլանդը: «Ես ներողություն եմ խնդրում», – ասել է պարաշյուտիստը:

«Հուսով եմ` Դուք վատ հիշողություն չեք ունենա արարողությունից: Մինչ հաջորդ տարի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` բժիշկներին հանձնարարելով հոգ տանել նրա մասին: Ապա նախագահը մոտեցել է մարդկանց, բաժանել մի քանի ինքնագիր, սեղմել մի քանի տասնյակ մարդկանց ձեռքն ու հեռացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում