«Առաջին լրատվականն» այսօր հայտնել էր, որ քիչ առաջ Լոս Անջելոսում ավարտվել է «Գրեմմիի» ամենամյա մրցանակաբաշխությունը, և հայտնի են բոլոր անվանակարգերի հաղթողները:
Reuters գործակալության փոխանցմամբ, Լեդին Գագան մրցանակաբաշխությանը ժամանել է մեծ ձվի մեջ, որը ներս են մտցրել ոսկեգույն զգեստներ հագած օգնականները:
Լրագրողների՝ այս քայլը մեկնաբանելու խնդրանքին օգնականները պատասխանել են, որ երգչուհին «գտնվում է ինկուբացիոն շրջանում», և չի կարող խոսել:
Լեդի Գագան «լույս աշխարհ է եկել» միայն բեմի վրա: Ըստ USA Today-ի` Լեդի Գագան պատրաստվում էր դուրս գալ դեռ կարմիր գորգի վրա, սակայն տեխնիկական պատճառներով դա չի կարողացել անել:









































