«Միլան»-ի նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան, որը տեղափոխվել է «Մոնրեալ», հայտարարել է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ու բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվայի` միլանյան ակումբի շարքերը լքելը ծանր հարված կլինի թիմի համար:
«Այդ ֆուտբոլիստների կորուստը ծանր հարված կլինի «Միլան»-ի համար: Այդպիսի խաղացողներին փոխարինելը դժվար է: Ցանկացած նոր ֆուտբոլիստ, ով կգա «Միլան»` փոխարինելու նրանց, կարգով ավելի ցածր կլինի: Հնարավոր է` ստացած գումարով ակումբը 3-4 երիտասարդ, խոստումնալից խաղացողների հրավիրի»,- պաշտպանին մեջբերում է Tmw-ն:




































