Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ ակումբում բոլորը վստահում են թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբում Վիլանովան փոխարինել է Պեպ Գվարդիոլային: Անցած մրցաշրջանի ընթացքում Վիլանովայի մոտ ախտորոշվել է թքագեղձի ուռուցքային գոյացություն և մասնագետը որոշ ժամանակ ստիպված էր բուժման կուրս անցնել:
«Վիլանովան ոգեշնչված է և պատրաստ է աշխատանքի: Նրա առողջական վիճակը նույնպես անհանգստանալու տեղիք չի տալիս: Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին մենք վստահ էինք, որ Գվարդիոլայի հեռանալու դեպքում թիմը կգլխավորի Վիլանովան»,- հայտարարել է Ռոսելը:









































