Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն մեկնաբանել է Հարավային Օսեթիայում տարածված այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանը կարող է ճանաչել Վրաստանի կողմից «օսերի ցեղասպանությունը».
«Բնականաբար, ելնելով քաղաքական դրդապատճառներից՝ դժվար չէ այդ հարցը դնել Պետդումայի քննարկմանը և ընդունել այն: Սակայն դա ապացուցելը դժվար կլինի անգամ Ռուսաստանում, քանի որ Ռուսաստանի Դատախազության հանձնաժողովը նշել է միայն 200 զոհվածի մասին: 200 զոհը դա դեռ ցեղասպանություն չէ: Այստեղ կարելի է գտնել էթնիկ մաքրման հետքեր, սակայն ոչ մի դեպքում դա ցեղասպանություն չէ:
Բացի այդ, այդ 200-ից ոչ բոլորն են զոհվել պատերազմի ժամանակ: Զոհվածների իրական թիվը 170 է: Ես ունեմ անհերքելի փաստեր, որ մի շարք մարդիկ մահացել են ավելի վաղ: Օրինակ՝ Վլադիմիր Կալեխսաևը մահացել է տեղի ունեցած փաստից 8 ամիս առաջ՝ ուղեղի քաղցկեղից: Սակայն նա նույնպես հայտնվել է զոհվածների ցուցակում:
Ոչ ոք չի հերքում, որ Ցխինվալում իսկապես զոհվել է խաղաղ բնակչություն, սակայն դա չի կրել նպատակաուղղված լիկվիդացման բնույթ»:











































