Բուլղարիայում հնագետները հայտնաբերել են մեր թվարկության V-րդ դարի բյուզանդական ամրոցի ավերակներ: Այս մասին հաղորդում է բուլղարական 24 Chasa հրատարակությունը՝ հղում անելով Բուլղարիայի պատմության պետական թանգարանի տնօրեն Բոջիդարա Դիմիտրովային:
Ամրոցի ավերակները հայտնաբերվել են Չեռնոմորեց քաղաքի մոտ: Գիտնականների հաստատմամբ՝ այն կրել է Ակրա անվանումը, որը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «ամրոց» կամ «քաղաք»: Գիտնականներն իրենց բացահայտումը կնքել են «բուլղարական Գերկուլանում» անվամբ: Գերկուլանումը Նեապոլիտանական ծոցի ափին տեղակայված քաղաք է եղել, որը դադարել է գոյություն ունենալ 79 թվականին Բյուզանդիայի անկումից հետո:
Ամրոցը ավերվել է քոչվոր-արաբների ներխուժման հետևանքով: Ամրոցը Գերկուլանումի հետ համեմատելու հիմքում այն է, որ բազմաթիվ օրինաչափ պատճառներից բացի, Գերկուլանումի ավերումից հետո տներում բազմաթիվ իրեր հիանալիորեն պահպանվել են: Մասնավորապես դրան նպաստել է արաբների կողմից ամրոցի հրկիզումը, որի հետևանքով բազմաթիվ տանիքներ փլուզվեցին՝ որոշ իմաստով «կոնսերվացնելով» այն ամենը, ինչ կար այդ շինությունների ներսում:
Հնագետները հայտնաբերել են տարբեր իրեր՝ կավե կուժեր, լամպեր, շքեղ ապակե բաժակներ: Այդ ամենը կվերականգնվի: Ներկայում ամրոցի մի մասը գտնվում է ջրի տակ:












































