Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Սևանա լճափի վարձակալներն իրենք են սահմանում լողափի գնային քաղաքականությունը

Թեև Սևանա լճի ավազանում այս տարի գործում է 5 հանրային լողափ, սա չի խանգարում, որ լճափին տարածք վարձակալած անձինք շարունակեն իրենց գները սահմանել Սևանա լճի ափին հանգստանալ ցանկացողների համար: Եթե գործում է 5 հանրային լողափ, գործում են դրա տասնապատիկի չափ վճարովի լողափեր: Վերջիններս իրարից առանձնանում են իրենց առաջարկած ծառայությունների որակով, բազմազանությամբ, գնային քաղաքականությամբ, առաջարկած ժամանցային կենտրոններով:

Վճարովի լողափերում հատուկ սահմանված գին կա մի գիշերակացի, մի քանի ժամ լողափին անցկացնելու, հավելյալ ծառայություններից օգտվելու համար: Կան լողափեր, որտեղ առանձին գին է սահմանված սանհագույցից օգտվելու, արևայրուք ընդունելու հատուկ աթոռների, սնունդ պատրաստելու հարմարանքներից օգտվելու համար, կան նաև տեղեր, որտեղ դրսից բերած կամ սեփական պատրաստած ուտելիք չես կարող ուտել, կա նախապայման` պետք է օգտվել միայն վճարովի լողափի առաջարկներից: Այստեղ հարմար առաջարկ կարող են գտնել և՛ համեստ գումար ունեցողները, և՛ էլիտար հաճույքներից օգտվել ցանկացողները:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանական բաժնի պետ Համբարձում Համբարձումյանը, ոչ ոք, ոչ մի կառույց պատասխանատու չէ Սևանա լճի ափը վարձակալած մասնավորի սահմանած գների համար: Ըստ Հ. Համբարձումյանի` նրանք իրենց վարձակալած տարածքում կարող են սահմանել իրենց ցանկացած գինը: «Վճարովի լողափ հասկացություն գոյություն չունի, հիմնականում գին են սահմանում որոշակի ծառայություններից օգտվելու համար:

Օրինակ` Շորժա լողափում երկու հանգստյան տուն գոյություն ունի` Նկարիչների տունը և Բժշկական համալսարանի հանգստյան տունը, անցյալ շաբաթ, երբ ցուրտ էր, 1000 դրամով էլ խնդրում էին գնալ հանգստանալու։ Հաջորդ շաբաթ, երբ շոգը խեղդում էր, և պահանջարկը շատ էր, դրանց գներն ավելացան, քանի որ այդ գները շարժուն են, փոփոխական»,- նշեց Համբարձում Համբարձումյանը` շարունակելով, որ միայն լողալու համար ոչ ոք իրավունք չունի որևէ մեկից գումար գանձելու: Ըստ նրա` եթե ցանկություն են հայտնում ծառայություններից օգտվել, կարող է վարձակալն ասել, որ այն արժե 1000 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Սևանա լճում կան հարյուրավոր վճարովի լողափեր, որոնցից մի քանիսում մեկ օր մնալն արժե անգամ մինչև 80 հազար դրամ: Կան նաև ավելի «հարմար» տարբերակներ՝ 20-25-30 հազար դրամ: Կան նաև գիշերակացի համար նախատեսված տնակներ՝ 5000 դրամ օրավարձով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում