Սիրիայի մայրաքաղաքում երեկոյան ժամերին լսելի են կրակոցներ և պայթյուններ: Այս մասին հաղորդել է լիբանանյան «Ալ-Մուստակբալ» հեռուստալիքը, հղում անելով ընդդիմության համակարգող հանձնաժողովներին:
Համաձայն ստացված տեղեկությունների՝ Մայդան թաղամասում, Դամասկոսի պատմական կենտրոնի մոտ, տեղի է ունենում զանգվածային ցույց: Մարդիկ պահաջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը և դատապարտում են Թրեյմսիում տեղի ունեցած սպանդը:
Ընդդիմության տվյալներով, հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները, անհանգստությունները տարածվել են նաև Դամասկոսի արվարձաններում:
Ընդդիմդիրները հաղորդել են նաև, որ հերթական «ցասման ուրբաթ» օրը զոհվել է 82 մարդ`մեծ մասը Իդլիբում, Հոմսում և Ռիֆ-Դիմաշկում:












































