Բժիշկ Ջեյմս Ուոթսոնն Այն մարդկանցից մեկն է, ով հայտնաբերել է ԴՆԹ-ի կառուցվածքը: Այժմ նա իր ուշադրությունը սևեռել է քաղցկեղի բուժման վրա:
Բժիշկ Ջեյմս Ուոթսոնն ասում է, որ մեկ տասնամյակի ընթացքում հնարավոր կլինի բուժել քաղցկեղի տեսակների մեծ մասը, բայց միայն այն դեպքում, եթե գիտնականները փոխեն իրենց մոտեցումը հիվանդության նկատմամբ:
The Daily Mail-ը հաղորդում է, որ խոսելով Դուբլինում տեղի ունեցող Euroscience բաց ֆորումի ժամանակ, գիտնականն ասել է, որ հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են քաղցկեղը, շատ նեղ տեսանկյուն ունեն և վախենում են ռիսկի դիմել:
Բժիշկ Ուոթսոնն ասում է, որ կարծում է, որ բժիշկները պետք է կենտրոնանան այն հարցի վրա, թե ինչու չեն կարողանում բուժել հիվանդությունը:
84-ամյա գիտնականը գիտական հետազոտություն է գրել քաղցկեղի մասին:







































