Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մեզանում կարծրատիպ կա, թե ցմահ ազատազրկվածները տականքներ և սրիկաներ են

Հայաստանում կա 105 ցմահ դատապարտյալ, որից 38-ը նախկին մահապարտներ են, սակայն 2.5 մլն բնակչություն ունեցող երկրի համար սա, այնուհանդերձ, բավական մեծ թիվ է:

Հայաստանի գրողների միությունում այսօր կազմակերպված ցմահ դատապարտյալների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ այս տվյալները հաղորդեց «Ցմահ դատապարտյալների խնդիրները բարձրաձայնող» Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնող խումբը:

100 ցմահ դատապարտյալներից 41-ը դատապարտվել է 1 անձի սպանության մեղադրանքով: Այդ 41-ից 26-ը ունի առաջին դատվածություն, 26-ից 2-ը պատիժը կրել են 15 տարի: 100 ցմահ դատապարտյալներից 15-ը դատապարտվել են զինծառայության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների մեղադրանքով`18-20 տարեկանում, 100-ից 59-ը դատապարտվել են երկու և ավելի անձանց սպանության համար:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` Հայաստանում ցմահ բանտարկվածների հետ կապված խնդիրները հասարակության կողմից լավ չեն ընկալվում, և դա ասես տաբու է դարձել ինչպես իշխանության, այնպես էլ հասարակության համար:

Հայաստանում ստեղծված է մի կարծրատիպ, թե բոլոր ցմահ ազատազրկվածները տականքներ են և սրիկաներ, նրանք առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված մարդիկ են, սակայն նրանցից շատերի հետ շփումն իրականում լրիվ այլ բանի մասին է փաստում:

«Ես ցմահ բանտարկյալների հետ շատ եմ շփվել, մարդիկ կան, որոնք օժանդակության համար են ցմահ դատապարտվել, ասենք` վարորդներ կան, որ ուղղակի առանց իմանալու` հանցագործներին տարել են հանցագործության վայրը կամ էլ այնքան երիտասարդ են եղել, որ չեն կարողացել գիտակցված քայլեր կատարել»,- պատմում է Ավետիք Իշխանյանը:

Ցմահ դատապարտյալների խնդիրների մասին բարձրաձայնող «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնող խումբը այսօր ներկայացրեց այն առաջարկությունների փաթեթը, որն ուղարկվել է նաև ՀՀ պետական կառույցներին: Այս առաջարկություններով խումբը միտում ունի նվազեցնելու Հայաստանում ցմահ ազատազրկվածերի թիվը, քանի որ, օրինակ, եվրոպական երկրների օրենսդրությունը բավականին ճկուն մեխանիզմներ է կիրառում ցմահ ազատազրկման նշանակման, կիրառման և վաղաժամկետ ազատ արձակման հարցերում:

Առաջարկությունները մասնավորապես հետևյալն են. օրենսդրական փոփոխություններ`ռեժիմի փոփոխում`փակից կիսափակի, այնուհետև կիսաբացի, ցմահ դատապարտման տարիքային շեմի բարձրացում`մինչև 21 տարեկան, ցմահ դատապարտյալների գործերի վերանայում, պատժի կրման, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմների մշակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում