Կիրակի օրը Կիևի «Արսենալ»-ի հետ կայանալիք խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը հարցազրույց է տվել ուկրաինական մամուլին:
-Հենրի´կ, ինչպե՞ս է թիմի տրամադրությունը մրցաշրջանի մեկնարկային խաղից առաջ:
-Ամեն ինչ հիանալի է: Պատրաստվում ենք այդ խաղին և ձգտում ենք մոտենալ լավ մարզավիճակով, որպեսզի հաղթանակ տանենք:
-Սուպերգավաթը նվաճելուց անմիջապես հետո դու հայտարարեցիր, որ այդ խաղը պատմություն է, բայց այդ հաղթականը խթան կհանդիսանա՞ առաջնության մեկնարկից առաջ:
-Միշտ հաճելի է տիտղոսներ նվաճել, բայց չպետք է կանգ առնենք: Մենք պետք է միշտ առաջ շարժվել և հասնել ավելիին` բարձր պահելով ակումբի և մեր պատիվը:
-Ի՞նչ սպասելիքներ ունես «Արսենալ»-ի հետ խաղից:
-Երկրպագուների աջակցություն:
-Ինչպես ուսումնամարզական հավաքի հանդիպումներում, այնպես էլ Սուպերգավաթի խաղում թիմը ձգտում էր արագ գոլ խփել: Կգործի՞ արդյոք այդ մարտավարությունը կիրակնօրյա խաղում:
-Եթե նման հնարավորություն ստանանք, շատ լավ կլինի: Ցավոք ոչ միշտ է հաջողվում արագ գոլ խփել, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կարողանանք անել դա:








































