Saturday, 18 07 2026
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ

Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով ներքին շուկայում վառելիքի ներկայիս դեֆիցիտը կրիտիկական չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ հարկավոր է ավելի արագ ավարտել նավթավերամշակման գործարանների վերանորոգումները, ապահովել նավթամթերքների ներմուծման ավելացումը: Այս մասին նա ասել է «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Լրագրողը հարց է ուղղել, թե որքան լուրջ վնաս են հասցնում հակառակորդի հարվածները էներգետիկ օբյեկտներին։

«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ խիստ կարևոր ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, ապա, իհարկե, այդ հարվածները խնդիրներ են ստեղծում։ Սա ակնհայտ է. մենք այժմ որոշակի դեֆիցիտ տեսնում ենք, բայց այն կրիտիկական չէ», – ասել է ՌԴ նախագահը։

«Այստեղ առկա է մի քանի խնդիր, որոնք մենք պետք է լուծենք: Մենք այժմ գործընկերների հետ քննարկել ենք դա։ Առաջին խնդիրը առավել պահանջված ՀՕՊ համակարգերի արտադրության արագ ու զգալի ավելացումն է։ Մշտապես կատարելագործել դրանք մարտական ​​գործողությունների վարման պահանջներին, կարևոր օբյեկտների պաշտպանությանը համապատասխան՝ հաշվի առնելով այն, թե ինչ է օգտագործում հակառակորդը, հաշվի առնելով այն, թե ինչ են նրանք ստանում այդ նույն Եվրոպայից։ Այդ բոլոր միջոցները մենք իրականում ունենք: Հարցը դրանց արտադրությունը մեծացնելու արագությունն է և մատակարարումները զորքերին կամ խիստ կարևոր օբյեկտների պաշտպանությունը», – հավելել է Պուտինը։

Ռուսաստանի մի քանի տասնյակ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, բենզինի և դիզելային վառելիքի հետ կապված խնդիրներ են առաջացել, որը պայմանավորված է նավթավերամշակման օբյեկտներին ուկրաինական հարվածներով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում